BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Տուլայի վթարի զոհերի թիվը հասել է 8-ի

Տուլայի վթարի զոհերի թիվը հասել է 8-ի
03.11.2015 | 18:36

Ժամը 12:30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի մերձակայքում վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի` ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում՝ տեղեկացնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ): Տուժածներից 8 մարդ հանգրվանել է հարազատների տներում, ևս 12 մարդ տեղափոխվել է կինոթատրոնի շենք: «Հայաստանի ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հեռախոսով կապ է հաստատվել նրանց հետ, մեր հայրենակիցները փոխանցել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է»,- ասված է հաղորդագրությունում: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պարբերաբար կապ է պահպանում ՌԴ ճգնաժամային կառավարման կենտրոնի և Տուլայի շրջանի ՃԿԿ-ի հետ, աշխատում Ռուսաստանում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ: Փորձում են զոհերի ինքնությունը պարզել: Դեպքի վայր են մեկնել Ռուսաստանում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ